ԱՄՆ-ում մանկահասակ քույրերը շուրջ 2 օր միայնակ են մնացել անտառում (տեսանյութ)

23:55 • 04.03.19

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում երկու մանկահասակ աղջիկներ կորել են անտառում ու միայնակ մնացել այնտեղ շուրջ 2 օր:

Ինչպես գրում է USA Today-ը, 8-ամյա Լեյան ու 5-ամյա Կերոլաին Կարիկոները գնացել են տան մոտ գտնվող անտառ զբոսնելու, դա եղել է այնտեղ սկսված ուժեղ փոթորիկից մի քանի ժամ առաջ: Երբ վրա է հասել ուժեղ քամին ու անձրևը, քույրերը փորձել են պաշտպանվել դրանից՝ թաքնվելով թփուտներում: Նրանք ստիպված են եղել կիպ գրկել միմյանց ու պաշտպանվել ցրտից: Երեխաներն ավելի ուշ խոստովանել են, որ անտառում խորքերն էին հասել եղնիկի հետքերով, սակայն կորցրել են ճանապարհն ու որոշել են չշարունակել առաջ շարժվել՝ սպասելով օգնության:

Ողջ մնալու համար երեխաները խմել են թփուտների տերևների վրա կուտակված ջուրը, ինչպես նաև կերել մի քանի շոկոլադե սալիք, որը վերցրել էին իրենց հետ:

«Հրաշալի է, որ նրանք այժմ անվտանգ տեղում են: Նման շատ պատմություններ ավարտվում են ողբերգությամբ», - ասել է տարածքի ոստիկանապետ Ուիլյամ Հոնսալը:

Ոստիկանները վարժեցված շներով փնտրել են աղջիկներին անտառի ամբողջ տարածքով և ի վերջո գտել նրանց կորելուց 44 ժամ անց: Երեխաներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել: