Մեքենան բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը, այնուհետև՝ բաժանարար բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com
Մարտի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 25-ամյա Յուրի Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 PA 689 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է թիվ 27 հասցեի մոտ տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը և առաջ ընթանալով՝ բախվել բաժանարար բետոնե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդ Յ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։










