Աբովյան քաղաքում 36-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին. shamshyan.com
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ծաղիկ Հարությունյանը իր վարած Volkswagen մակնիշի 10 FF 510 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ստեփանյանին։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










