Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի. Shamshyan.com

01:39 • 05.03.19

Մարտի 3-ին, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին: Դատաբժշկի կողմից արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 հատ դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում հայտնաբերվել է բաց շագանակագույն փոշենման զանգված: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: