Աֆղանստանում շուրջ 60 մարդ է մահացել հորդառատ անձրևների պատճառով

22:17 • 05.03.19

Աֆղանստանի հարավային շրջաններում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով շուրջ 60 մարդ է զոհվել, ավելի քան 140-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի շուրջօրյա լրատվական աղբյուրին:

Տվյալները հրապարակել է Աֆղանստանի տարերային աղետների ոչնչացման հարցով վարչության պետնախարարը: Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի և 10 անհետ կորածի մասին:

Նախարարն ընդգծել է, որ հազարավոր տուժած ընտանիքների արտակարգ օգնություն է տրամադրվել Կանդագար, Զաբուլ և Ֆարահ նահանգներում:  

ՄԱԿ-ի հումանիտար գործունեության համակարգման վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի մեկից հորդառատ անձրևներ են տեղում Աֆղանստանի 8 նահանգում: