«Դա այն պատճառներից մեկն էր, որի համար դերասանուհի չդարձա». Սվետլանա Բոնդարչուկը խոստովանել է երիտասարդ տարիքում հայտնի ռեժիսորի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

12:06 • 05.03.19

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի և գործարար Սվետլանա Բոնդարչուկը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում հայտնի ռեժիսորներից մեկի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվել, գրում է Starhit-ը:

Օրերս «Осторожно, Собчак» շոուի ժամանակ Բոնդարչուկը պատմել է, թե ինչպես է տարիներ առաջ ծանր հոգեբանական տրավմա վերապրել՝ ենթարկվելով սեռական ոտնձգությունների:

«Ես ներս մտա, նա փակեց դուռը: Նա ինձ համար տարեց մարդ էր, ես հարվածեցի նրան, հրեցի», - հիշում է այժմ արդեն հայտնի հեռուստաաստղը, որն այն ժամանակ դեռ երիտասարդ մոդել էր:

Թեև նա չի բացահայտել իր հանդեպ սեռական բռնության փորձ կատարած տղամարդու անունը, սակայն նշել է, որ նա հայտնի ռեժիսոր էր, որն արդեն մահացել է:

«Ես այն ժամանակ ոչ ոքի չխոստովանեցի այդ մասին: Դա այն պատճառներից մեկն էր, որի համար ես դերասանուհի չդարձա», - ասել է Բոնդարչուկը: