Երևանում բախվել են BMW, ГАЗ 3110 և Opel մակնիշների ավտոմեքենաներ. BMW-ն գլխիվայր շրջվել է. Shamshyan.com

12:23 • 05.03.19

Երեկ՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Լենինգրադյան 4/14 հասցեի դիմաց բախվել են BMW, ГАЗ 3110 և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ГАЗ 3110-ը կայանված է եղել, և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը։ Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։