«Ռիո մոլ»-ի մոտ հրդեհվել է Nissan մակնիշի ավտոմեքենա. Shamshyan.com

15:06 • 05.03.19

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Փափազյան փողոցում՝ «Ռիո մոլ»-ի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Ռիո մոլ»-ի աշխատակիցներն ու քաղաքացիները

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 65-ամյա Սամվել Մովսիսյանն է։