Ռեփեր Դեցլի հայրը պատմել է որդու բնածին հիվանդության մասին

06:42 • 05.03.19

Կիրիլ Տոլմացկին (ռեփեր Դեցլ) ունեցել է սրտի բնածին արատ` հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, ինչը հանգեցրել է սրտային սուր անբավարարության: Այդ մասին պատմել է ռեփերի հայրը` պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկին, հաղորդում է RT-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` Տոլմացկին նշել է, որ որդու գենետիկ հիվանդությունը հայտնաբերել են դատաբժիշկները: Նրա խոսքով` հիվանդությունը կարող է չդրսևորվել և 30 տարեկանում հանկարծակի մահ առաջացնել:

«Հայտնի է, թե քանի մարզիկ է մահացել մարզումների ժամանակ, և միայն մահից հետո է պարզ դարձել, որ նրանք ունեցել են սրտի բնածին արատ»,- ասել է Տոլմացկին:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել է ռեփեր Դեցլի մահվան պատճառը: Ըստ  դատաբժշկական փորձաքննության` մահը վրա է հասել սրտային սուր անբավարարության հետևանքով: