Տոկիոյի դատարանը Nissan-ի նախկին ղեկավարին 10 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել
Տոկիոյի շրջանային դատարանը Nissan մեքենաշինական ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին շուրջ 10 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել, գրում է BBC-ն:
Դատարանը դատախազության առաջադրած մեղադրանքը բավականաչափ ծանրակշիռ չի համարել, իսկ Գոնի փախուստը՝ քիչ հավանական:
Ընկերության նախկին ղեկավարին կարող են ազատ արձակել հենց այսօր. դատախազությունը պատրաստ է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելին ձերբակալվել էին 2018թ.-ի նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել էր, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել:
Հունվարի 11-ին Գոնի դեմ պաշտոնական մեղարդանք էր առաջադրվել: Դատարանը երկու անգամ մերժել էր Գոնի փաստաբանների՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու հայցը:










