Ոճային Մելանյա Թրամփը՝ Microsoft-ի ղեկավարների հետ հանդիպմանը (լուսանկարներ)

14:13 • 05.03.19

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մեկնել է Սիեթլ քաղաք, որտեղ հանդիպել է տեխնոլոգիական ոլորտի «հսկաներից» մեկի՝ Microsoft-ի նախագահի ու մյուս ղեկավարների հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հանդիպումը կայացել է առաջին տիկնոջ նախաձեռնած «Եղիր լավագույնը» արշավի շրջանակում, որի նպատակն է երեխաների ու դեռահասների շրջանում պայքարել «բուլլինգ» (ծաղր, ստորացում) կոչվող երևույթի, ափիոնային ճգնաժամի դեմ ու զբաղվել առցանց անվտանգության խնդիրներով:

Առաջին տիկինը քննարկել է արդիական համարվող առցանց տիրույթում անվտանգության հարցը, տեղեկացվել ընկերության կիբեռանվտանգության ծրագրերից, ինչպես նաև ծանոթացել Microsoft-ի՝ հաշմանդամ երեխաների համար նախատեսված նոր խաղային սարքավորումների հետ:

Բացի այդ, Մելանյա Թրամփն այցելել է հանրակրթական դպրոց, հանդիպել տարրական դասարանների աշակերտների հետ՝ զրուցելով ընկերների հետ համախմբված լինելու, դասերը լավ սովորելու, ինչպես նաև համացանցում անվտանգության կանոնները պահպանելու կարևորության մասին:

Ինչ վերաբերում է նրա ոճին, ապա առաջին տիկինը կրել է 6680 դոլար արժողությամբ Bottega Veneta վերարկու, 695 դոլարանոց Manolo Blahnik բարձրակրունկներ և, ինչպես միշտ, անթերի տեսք է ունեցել:

 

Dave McCarthy, the General Manager of Microsoft Games, showed the first lady the control options available for parents for their children's X-box

The first lady also learned about a controller to make it easier for the disabled to use computers

The first lady reminded school children to be kind and do their homework

She watched 6th graders do a science experiment

Melania Trump got a demonstration on Microsoft's online safety and civility portal

Melania Trump visited with second graders at the Dove School of Discovery in Tulsa

First lady Melania Trump left Monday for a tour promoting her 'Be Best' initiative in Oklahoma, Washington state and Nevada

Mrs. Trump didn't respond to a reporter's shouted question about whether she accepted an apology from the president's former personaly lawyer, Michael Cohen

Mrs. Trump has traveled without the president as first lady before, but hasn't done a solo overnight trip inside the United States

Melania boarded a government jet on Monday at Joint Base Andrews in Maryland en route to Tulsa, Okla., to begin a two-day, three-state swing to promote her Be Best campaign