Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակելի տունը հրդեհվել է

13:21 • 05.03.19

Մարտի 5-ին, ժամը 09:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի  Չարենց թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Ա.-ն (սեփականատեր) տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:08-ին:

Տունը (մոտ 120 քմ) մասամբ (մոտ 50 քմ) այրվել է: