Առևանգել են նիգերիացի ֆուտբոլիստ Սամուել Կալուի մորը

06:23 • 05.03.19

Փետրվարի 27-ին առևանգել են Նիգերիայի հավաքականի և ֆրանսիական «Բորդո» ակումբի ֆուտբոլիստ Սամուել Կալուի մորը, Газета-ի փոխանցմամբ` հայտնում է Sportinglife.ng կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ` ֆուտբոլիստը պատմել է, որ մորը վերադարձնելու համար առևանգողները պահանջել 3 միլիոն նիգերիական նայր (մոտ 8.3 հազար դոլար):  

«Այդ օրն ամբողջ գիշեր սպասեցինք, բայց նա այդպես էլ չեկավ: Հաջորդ առավոտ նրանք նորից զանգեցին և պահանջեցին ավելի մեծ գումար: Հիմա նրանք 15 միլիոն նյար են պահանջում (մոտ 41.6 հազար դոլար)»,- ասել է Կալուն:

Միջադեպի մասին արդեն տեղեկացվել է Աբիա նահանգի ոստիկանությունը: