Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն կա այս կամ այն ձևաչափով. Դավիթ Տոնոյանը՝ զինծառայողների մահվան մասին տեղեկությունը թաքցնելու մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է, թե զինծառայողի մահվան որևէ դեպք կարող է թաքցվել նախարարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:
«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և դատախազության, և նախաքննության մարմինների վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- ասաց նախարարը:
Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողների մահվան դեպքերը:










