Վատիկանը բացում է արխիվները Հռոմի Պիոս XII պապի դեմ ուղղված քննադատության պատճառով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել բացել Հռոմի Պիոս XII պապի ժամանակների (1939 թ. մարտի 2, 1958 թ. հոկտեմբերի 9) Վենետիկի արխիվները, որոնք առնչվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ մասին հաղորդում է Коммерсант-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Պիոս XII-ը քննադատության է ենթարկվել Հոլոքոստի մասին չխոսելու և պատերազմի ընթացքում մարդկանց կյանքը փրկելու նպատակով բավարար քայլեր չձեռնարկելու համար:
Փաստաթղթերը հասանելի կլինեն հետազոտողներին մինչև 2020 թվականի մարտի 2-ը: «Եկեղեցին չի վախենում պատմությունից»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ողջունել է արխիվի գաղտնազերծման որոշումը` կոչելով այն «համարձակ» քայլ:










