Կարակասում կառնավալի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. 4 հոգի վիրավոր է

04:25 • 05.03.19

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կառնավալի ժամանակ դիմակներով տասնյակ երիտասարդներ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և թաքնվել ամբոխի մեջ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպի հետևանքով 4 ոստիկան է վիրավորվել: Նրանիցից երեքը ստացել են թեթև վնասվածքներ, մեկի վիճակը ծանր է եղել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Երիտասարդները նաև գազ են բաց թողել և ճայթուկներ արձակել, ինչի հետևանքով խուճապ է սկսվել, մարդիկ լքել կառնավալը:

Ոստիկանությունն արդեն 10 մարդ է ձերբակալել: