Քաղաքապետարանի թույլտվությամբ Խորենացի 13 շենքի դիմային հատվածը շարունակում են քանդել (ուղիղ)

13:24 • 05.03.19

Վերսկսվել են Խորենացու 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման աշխատանքները:

Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է շենքի ապամոնտաժման հարցը:

Շենքն ապամոնտաժվել է 2004-ին, այդ ժամանակ պահպանվել է կառույցի միայն ճակատային մասը, որը, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում ընդգրկված չէ:

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերը ճակատային հատվածի պահպանում չեն նախատեսել: