Արմավիրի մարզում 33–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
Մարտի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է -ը, վթարի հետևանքով Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 31-ամյա Խաչատուր Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Փարաքար գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Տերոյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










