ԱՄՆ-ում 5 ամսվա լռությունից հետո բացահայտվել է Mega Millions-ի 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձը
Նախորդ տարվա հոկտեմբերից անհայտ էր ամերիկյան Mega Millions վիճակախաղի ահռելի՝ 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթի հաղթողը: Այժմ վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ հաղթողը Հարավային Կարոլինա նաhանգի բնակիչ է, որը ցանկացել է հանրության համար անհայտ մնալ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք մանրամասնել են, որ հաջողակ ամերիկացին նախընտրել է միանգամից ստանալ գումարը, որը հարկերի գանձումից հետո կազմել է 878 000 000 դոլար:
Հայտնի է, որ սա ԱՄՆ պատմության մեջ մեկ հաղթողին ջեքփոթի վճարման խոշորագույն դեպքն է:
Այնուհանդերձ, հայտնի չէ՝ ինչու է հաղթողը հինգ ամիս սպասել իր շահումի հետևից գնալու համար:










