Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելը հարուցել է վարորդների դժգոհությունը, խնդիրը կարգավորվում է. Հակոբ Կարապետյան

10:36 • 07.03.19

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել ավտոբուսի վարորդների գործադուլի վերաբերյալ:

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ 

Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 7-ին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: