Շարունակվում են Երևանի Խորենացու փողոցի 13 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժման աշխատանքները. ուղիղ

16:17 • 07.03.19

Շարունակվում են Երևանի Խորենացու փողոցի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի դիմային մասի ապամոնտաժման աշխատանքները:

Դրա իրականացման թույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է դեռևս 2019 թվականի փետրվարի 8-ին: Բուն շենքը ապամոնտաժվել է 2004թ.-ին:

Նշենք, որ 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերթիս» ՓԲԸ-ն, որը նախատեսում է շենքի տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցել: Քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշել էր, որ սեփականատերն ի սկզբանե չէր նախատեսել շենքի ճակատային մասի պահպանում։ Սակայն ընկերության ներկայացրած նոր էսքիզային առաջարկով նախատեսվում է շենքի դիմային մասը վերականգնել ապակեպատ հատվածում։