Հրազդանի կիրճում գետի հոսքը վարարել է, գետն անցնելու համար փրկարարները քաղաքացուն օգնություն են ցուցաբերել
Մարտի 6-ին` ժամը 18:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում գետի հոսքը վարարել է, ինչի հետևանքով քաղաքացին չի կարողանում գետն անցնել, արգելափակվել է ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Ս.-ին (ծնված 1985 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:










