Քաղաքացին ներկայացել է Ոստիկանություն՝ հայտնելով, որ վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու. վերջինս տեղում մահացել է
Մարտի 7-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 04.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 64-ամյա քաղաքացի և հայտնել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իր վարած «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գագիկ Մաթևոսյանին, սակայն վախենալով, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է՝ իրեն վնասեն, լքել է դեպքի վայրը:
Կատարվում է քննություն։










