«ՎիվաՍելլ»-ը գարնանային տոների առթիվ 30 օրով առաջարկում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան

18:08 • 07.03.19

Գարնանային տոների առթիվ՝ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում «Y» սակագնային պլանով

⇒ Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

⇒ 5 ԳԲ ինտերնետ

⇒ 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

⇒ 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո

⇒ 300  SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ծանոթություններ

·    «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

·    Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:

Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ «Ֆեյսբուքում»`  հետևյալ հղմամբ: