Քաբուլում ռմբակոծության հետևանքով 17 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ նախագահի թեկնածու Աբդուլ Լատիֆ Պեդրամը

14:35 • 07.03.19

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ռմբակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, առնվազն 17-ը վիրավորվել են, հաղորդում է 1TV հեռուստաալիքը: Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ տուժածների թվում 3 երեխա կա:

Ավելի վաղ հաղորդվել էր Քաբուլում որոտացած մի քանի պայթյունի մասին, որտեղ այսօր անցկացվել է երկրի քաղաքական գործիչների հանդիպումը: Պայթյունների հետևանքով տուժել է երկրի նախագահի թեկնածու, «Աֆղանստանի ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Աբդուլ Լատիֆ Պեդրամը:

Տուժածների թվում են նաև Աֆղանստանի նախագահի մեկ այլ թեկնածու Մոհամեդ Հանիֆ Աթմարի 8 թիկնապահները: