Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, կա վիրավոր. Shamshyan.com

13:39 • 07.03.19

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 34 NC 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Ագարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում։

վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։