Գլազգոյի համալսարանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

03:30 • 07.03.19

Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այդ մասին հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանությունից հայտնել են, որ համալսարան կասկածելի ծանրոց է բերվել, որից հետո մասնագետները ժամանել են դեպքի վայր և ոչնչացրել հայտնաբերված պայթուցիկ սարքը:

Սկոտլենդ-Յարդի հակաահաբեչական բաժանմունքի ներկայացուցիչ Քլարկ Ջարեթի խոսքով` Գլազգոյի համալսարանում ստացված փաթեթը շատ նման է մարտի 5-ին Լոնդոնի «Հիդրոու» և «Սիթի» օդանավակայաններ, ինչպես նաև «Վատերլո» կայարան ուղարկված ծանրոցներին, հետևաբար ոստիկանությունը չի բացառել այդ միջադեպերի  միջև հնարավոր կապը:

«Մենք միջադեպի մի քանի վարկած են քննարկում, և ըստ դրանցից մեկի` հավանական է, որ ծանրոցները ստացվել են Իռլանդիայից»,- նշել է նա: