Երևանը ներառվել է մարտյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների հնգյակում

01:08 • 07.03.19

Սոչին, ըստ հարցումների, դարձել է ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի քաղաքը, որտեղ նրանք մտադիր են անցկացնել մարտյան տոները: Արտասահմանյան ուղղություններից ռուսներն ամենաշատը նախընտրել են Պրահան: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է Biletix-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ հանգստյան օրերին ռուս զբոսաշրջիկների համար, Սոչիից բացի, ներքին ուղղություններից նախընտրելի են նաև Սիմֆերոպոլը, Միներալնիե Վոդին, Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:  

Ռուս զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան քաղաքների հնգյակն ունի հետևյալ տեսքը` Պրահա, Ստամբուլ, Թբիլիսի, Բարսելոնա, Երևան:

Ի դեպ, նշվում է, որ այդ օրերին Մոսկվայից Գյումրի և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը 9900 ռուբլի է: