Իսրայելական ուժերը, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների ու պայթուցիկներով լի օդապարիկների, հարվածներ են հասցրել պաղեստինյան ուժայինների բազայի ուղղությամբ
Իսրայելի ավիացիան այս գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ուժայինների ուղղությամբ՝ ի պատասխան նախօրեին անկլավից արձակված հրթիռների ու պայթուցիկներով լի օդապարիկների, գրում է The Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են եղել Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման բազայի դեմ:
«Իսրայելն ամենայն լրջությամբ է վերաբերում իր քաղաքացիներին վնաս պատճառելու ցանկացած փորձին և շարունակում է գործել այդ ահաբեկչական գործողությունների դեմ»,- ասված է Իսրայելի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:
Հայտնի է, որ Իսրայելն ավանդաբար ՀԱՄԱՍ շարժմանն է վերագրում անկլավ տարածքից իրականացվող բոլոր ագրեսիվ գործողությունները:










