Իտալիայում զբոսաշրջիկներին կտուգանեն լեռնային վայրերում հողաթափերով շրջելու համար

03:01 • 07.03.19

Իտալիայի Լիգուրիա քաղաքի Չինկվե-Տերրե ազգային պարկում կարգելվի այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք հողաթափերով կլինեն: Կսահմանվի նաև տուգանք` 3-ից մինչև 170 հազար ռուբլու չափով, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` ազգային պարկի ղեկավարությունը որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ տեղի փրկարարները դժգոհել են, որ լեռնային վայրերում զբոսաշրջիկները շրջում են անհարմարավետ կոշիկներով: Նրանք նշել են, որ զբոսաշրջիկները ժայռերի վրա քայլում են հողաթափերով և առանց ջրի, ինչը շատ վտանգավոր է:

«Այդ միջոցները կներդնենք աստիճանաբար. նախ կտեղեկացնենք, ապա կտուգանենք»,- ասել է Չինկվե-Տերրե ազգային պարկի տնօրեն Պատրիցիո Սկարպելինին: