Պակիստանում ուղևորը սկսել է աղոթել ինքնաթիռի կործանման համար, նրան հեռացրել են չվերթից
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի օդանավակայանում ուղևորն իջեցվել է օդանավից իր տարօրինակ աղոթքի պատճառով, հայտնում է Geo TV-ն:
Ըստ առկա տվյալների՝ խոսքը Հալիլ անունով ուղևորի մասին է, որը մեկնում էր Դուբայ՝ այնտեղից Ավստրալիա հասնելու նպատակով: Հայտնվելով ինքնաթիռում՝ Հալիլը սկսել է աղոթել ու խնդրել, որ օդանավն ընկնի:
Նրա այս պահվածքն անհանգստություն է առաջացրել օդանավի անձնակազմի և այլ ուղևորների մոտ: Դրանից հետո Հալիլին իջեցրել են օդանավից:
Հայտնի չէ, թե արդյոք նա հասել է Ավստրալիա կամ Դուբայ մեկ այլ չվերթով:










