Դնեպրում Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո ակտիվիստի մեքենան այրել են (տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպր քաղաքի բնակիչ Յակով Դնեպրովսկիի մեքենան այրվել է այն բանից հետո, երբ նա փորձել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցնել՝ ինչու է քաղաքում ծաղկում բացահայտ թմրավաճառությունը, գրում է strana.ua-ն:
Պորոշենկոն քաղաք է այցելել իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Դնեպրովսկիի խոսքով՝ ինքը ցանկացել է հարցն ուղղել նախագահին, սակայն իր կողքին հայտնվել է մի աղջիկ, որը բլոգեր Անատոլի Շարիի մասին հարց է ուղղել: Տղամարդու խոսքով՝ հետևից ինչ-որ մեկն աղջկան սկսել է քաշքշել՝ թույլ չտալով խոսել: Նա փորձել է օգնել, սակայն իրեն հեռացրել են ամբոխի միջից:
«Մեր ակտիվիստներից մեկին այնպես հարվածեցին, որ նա կորցրեց գիտակցությունը և անգամ կոտրեց ծնոտը, Մենք նրան հասցրինք մոտակայքում հերթապահող շտապօգնության մեքենայի մոտ, սակայն մեզ ասացին, որ միայն Պորոշենկոյի հյուրերին են սպասարկում»,- պատմել է տղամարդը:
Նա ընդգծել է, որ իրեն 5 հոգուց բաղկացած խումբ է հետևել, որոնցից մեկը լուսանկարել է իր մեքենայի համարանիշերը, իսկ ժամեր անց մեքենան այրվել է տղամարդու տան բակում:
Դնեպրովսկին դեպքի մասին սոցկայքում գրառում է կատարել, որից հետո օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով նախագահին այրել իրենց մեքենաները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին: Սոցհարցումների համաձայն՝ նախընտրական արշավը գլխավորում է հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին:
View this post on Instagram#потонднепр #яшаднепровский #потон #poton #онищенко #порошенковднепре #порошенкоубийца










