2018-ին ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել ՀՀ 27 100 քաղաքացի. ՌԴ ՆԳՆ

12:03 • 07.03.19

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 27 100 քաղաքացի, այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2000-ով: Հայտնի է, որ 2017 թվականին ՌԴ քաղաքացի է դարձել 25 144 հայաստանցի:

Ինչպես հայտնում է RT հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներին, վերջին 5 տարում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն աճել է կրկնակի. եթե 2013-ին ՌԴ քաղաքացի է դարձել 135 800 օտարերկրացի, ապա 2018-ին այդ թիվը հասել է 269 400-ի:

Հիմնականում ռուսական անձնագիր ձեռք են բերել հետխորհրդային երկրների քաղաքացիները:

Անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 83 000, Ղազախստանի 45 300, Տաջիկստանի 35 700 և Ուզբեկստանի 21 000 քաղաքացու: