Քարաթափում Երևանի Սարալանջ փողոցում. վտանգավոր հատվածը սահմանազատվել է
Մարտի 7-ին` ժամը 11:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում քարեր կան թափված, որոնք խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարերը թափվել են մոտակա լանջից, կան թուլացած քարեր, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում:
Փրկարարները թափված քարերը (12 քար՝ 30x50-ից մինչև 10x10սմ) տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել վտանգավոր հատվածը:










