Ռուսական Սու-27 կործանիչը Բալթիկ ծովում օդ է բարձրացել՝ ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռը «որսալու» համար (տեսանյութ)

10:47 • 07.03.19

Ռուսական Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել Բալթիկ ծովում՝ Միացյալ Նահանգների հետախուզական ինքնաթիռը «որսալու» համար:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օդային տարածության վերահսկման ռուսական միջոցները ֆիքսել են երկրի սահմաններին մոտեցող ինքնաթիռը:

Կործանիչն անվտանգ հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին: Նախարարությունից նշում են, որ դա RC-135 հեռախուզական ինքնաթիռ է եղել: Այն հեռացնելուց հետո Սու-27-ը բազա է վերադարձել:

Ռուսական կործանիչները պարբերաբար Բալթիկ ծովի վրա ՌԴ սահմանին մոտենալ փորձող ինքնաթիռներին ուղեկցող թռիչքներ են իրականացնում: