Թրամփը «փոխել» է Apple ընկերության ղեկավարի ազգանունը՝ նրան անվանելով «Թիմ Էյփլ»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «փոխել» է Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի ազգանունն ու անվանել նրան «Թիմ Էյփլ», այս մասին հայտնում է CNBC-ն:
Նշվում է, որ Վաշինգտոնում աշխատանքի նախարարության կազմակերպած հանդիպմանը Քուկը հանդես է եկել զեկույցով՝ պատմելով ընկերության ուսուցողական նախաձեռնությունների հաջողության մասին:
Այդ ընթացքում ԱՄՆ նախագահը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, գովել է Apple-ի կատարած աշխատանքը՝ միևնույն ժամանակ սխալ ասելով ընկերության տնօրենի ազգանունը:
«Դուք իսկապես մեծ ներդրում եք ունենում մեր երկրի զարգացման մեջ: Մենք շատ ենք գնահատում դա, Թիմ Էյփլ», - ասել է Թրամփը:










