Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի լրագրողին (թարմացված)
05.10
Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի լրագրող Կոդի Ուեդլին, որն ավելի վաղ ձերբակալվել էր Կարակասում: Այդ մասին հայտնել է Local 10 հեռուստաալիքը: Նշվում է, որ լրագրողին ազատ արձակելու կոչով Նիկոլաս Մադուրոյին դիմել էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն:
01.39
Վենեսուելայի իշխանության ներկայացուցիչները Կարակասում ձերբակալել են ամերիկացի լրագրող Կոդի Ուեդլին: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնել է Fox News-ը:
Աղբյուրը նշել է, որ 29-ամյա Ուեդլը 2014 թվականից աշխատում է Վենեսուելայում` որպես անկախ լրագրող: Վենեսուելայի ժուռնալիստների միության հաղորդմամբ` ձերբակալվել է նաև Ուեդլի գործընկեր Կարլոս Կամաչոն:
Նշվում է, որ նրանք լուսաբանել են երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի` Կարակաս վերադառնալու հանրահավաքը:
ԱՄՆ Ֆլորիդայի բահանգից ընտրված հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը Կոդի Ուեդլի ձերբակալությունն «անընդունելի» է համարել: «Նա պետք է անմիջապես ազատ արձակվի, ԱՄՆ-ը չի հանդուրժի վախեցնելու այդ մեթոդը»,- գրել է սենատորը Twitter- ում:










