Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդը մահացել է. shamshyan.com

10:02 • 08.03.19

Երեկ՝ մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում: 

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: