ԱԻՆ փրկարարները շնորհավորել են Երևանի Նորքի տուն-ինտերնատի կանանց

15:01 • 08.03.19

ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ են նվիրել Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, պարաններով իջնելով տուն-ինտերնատի տանիքից, պատուհաններից ծաղիկներ են նվիրել այնտեղ բնակվող և աշխատող բոլոր կանանց: