Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

15:46 • 08.03.19

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և մեր հայ քաղաքացիներին»:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 63 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: