Երևանի Մյասնիկյան պղողոտայում բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Nissan-ն ու Opel-ը. shamshyan.com

15:43 • 08.03.19

Մարտի 8-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Range Rover մակնիշի 95 ՏX 001 համարանիշի, Mercedes մակնիշի 35 NN 909 համարանիշի, Opel մակնիշի 45 FF 045 համարանիշի և Nissan մակնիշի 35 GG 959 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները վթարի մասին տեղեկացրել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: