Շահումյան հրապարակում կայացավ ավտո-մոտո շոու՝ նվիրված Կանանց միջազգային տոնին (տեսանյութ)

14:24 • 08.03.19

Շահումյան հրապարակում կազմակերպվել է ավտո-մոտո շոու՝ նվիրված կանանց միջազգային տոնին։ Եղել են անակնկալներ կանանց և աղջիկների համար։ 

Ծրագրով նախատեսված էր՝ ռալլի-սպրինտ՝ պրոֆեսիոնալ և սիրողական 20-ից 30 կին շտուրմանների մասնակցությամբ, մոտո շոու ցուցադրություն, ծաղիկների նվիրում հանդիսատես կանանց և աղջիկներին, թյունինգ շոու ցուցադրություն՝ 30-40 հոգու մասնակցությամբ և մոտոշքերթ։

Հիշեցնենք, որ այսօր Կանանց միջազգային օրն է։ Սկզբնական անվանումն էր Աշխատավոր կանանց միջազգային օր, որը նշվում է ամեն տարի մարտի 8-ին։