Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ում Boeing 767-ի կործանման տեսանյութը (տեսանյութ)
Ամերիկյան Տեխաս նահանգի Չեմբերս համայնքի շերիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Boeing 767 բեռնատար օդանավի կործանման տեսանյութը:
Հայտնի է, որ ինքնաթիռը կործանվել էր նախորդ շաբաթ:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է օդային փոխադրամիջոցը ցած ընկնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Atlas Air ավիաընկերությանը պատկանող Boeing 767 բեռնատար ինքնաթիռը կործանվել էր Տեխաս նահանգի Անահուակ քաղաքի մոտակայքում:
Երեք մարդու կյանք խլած միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին:










