Ստամբուլում ալժիրցի զբոսաշրջիկին դանակահարել են 30 եվրոյի համար
Ստամբուլի Ֆաթիհ շրջանում անհայտ անձինք դանակահարել են ալժիրցի զբոսաշրջիկի՝ փորձելով նրանից խլել գրպանում եղած 30 եվրոն, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆաթիհի Զեյթինբուրնու թաղամասում՝ գիշերային ուշ ժամին: Հանցագործները ճանապարհին կանգնեցրել են Մուհամեդ Իսլեմ Բալաբեդ անունով տղամարդուն ու գումար պահանջել: Երբ ալժիրցին հրաժարվել է նրանց տալ իր գրպանում եղած 30 եվրոն, անհայտ չարագործները դանակահարել են նրան:
Իրավապահները նկատել են Դավութփաշա պողոտայով մի կերպ տեղաշարժվող տղամարդուն ու շտապել օգնության: Արյունահոսող զբոսաշրջիկին տեղափոխել են հիվանդանոց:
Երիտասարդի վիճակն այժմ բավարար է գնահատվում:










