Կիևում ֆեմինիստների և ուլտրաաջ ծայրահեղականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

16:04 • 08.03.19

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում ֆեմինիստների և ուլտրաաջ ծայրահեղականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն՝ ուկրաինական «ПРЯМИЙ» հեռուստաալիքին հղումով:

Ակցիայի ժամանակ ծայրահեղականները սադրանքի են ենթարկել ֆեմինիստներին` նրանց ձեռքից խլելով ցուցանակներն ու պաստառները, ինչի հետևանքով կռիվ է սկսել: Օրինապահ մարմինները ձերբակալել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին:

Ֆեմինիստները, իրենց խոսքով, ակցիա են կազմակերպել՝ մարմնավաճառության օրինականացումը չթույլատրելու նպատակով: Միևնույն ժամանակ ուլտրաաջերը, տրադիցիոնալիստներն ու քրիստոնեական կազմակերպությունները իրենց ակցիան են իրականացրել: