ԱՄՆ-ում գարեջուր տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է և «հեղեղել» փողոցը (տեսանյութ)
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բեռնատար մեքենան կողաշրջվել է մայրուղով երթևեկելիս: Այս մասին ուրբաթ հայտնում է ABC News-ը:
Ամերիկյան հեռուստաալիքի տեղեկություններով՝ բեռնատարը գարեջրային արտադրանք է տեղափոխելիս եղել: Ավտովթարի հետևանքով ոգելից ըմպելիքի հարյուրավոր տարաներ թափվել են փողոցով մեկ: Նշվում է, որ բեռնատարի վարորդը չի վնասվել:
Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել ուկրաինական Դնեպր քաղաքում, որտեղ գարեջրի շշերով բեռնված բեռնատարը, բախվելով մարդատար մեքենային և երթուղային տաքսուն, կողաշրջվել էր:
Hundreds of beer cans spilled all over a California freeway after a semi-truck overturned, causing a small fire. Luckily, the driver was able to exit unharmed. https://t.co/jTlqeNhPUu pic.twitter.com/VKXk29XbPE
— ABC News (@ABC) March 7, 2019










