Մոսկվայի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է մոտ 100 մարդ

14:03 • 08.03.19

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ռեստորաններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել, տարածքից տարհանվել է շուրջ 100 մարդ, այս մասին տեղեկացնում է «Москва» լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Տռուբնայա» կայարանի մոտակայքում, ռեստորանի անունը չի նշվում:

«Տարհանվել է 100 մարդ», - նշել է գործակալության զրուցակիցը:

Ըստ վերջին տվյալների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում՝ յուղային կուտակումների բռնկման պատճառով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: