Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ. Կարո Փայլանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

16:38 • 08.03.19

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս մեզ հետ չէ հայոց Մեսրոպ Բ պատրիարքը: Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ: Թող ննջի խաղաղությամբ: Ցավակցություններս»:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 63  տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: