Իրանցի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը 150 000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա

18:02 • 08.03.19

Իրանի ռազմածովային ուժերը ծովահենների հարձակումից փրկել են երկրի նավթային տանկերներից մեկը, որի դեմ Բաբ էլ Մանդեբ նեղուցում (Ադենի ծոցը Կարմիր ծովի հետ է կապում) ծովահենային հարձակում էր իրագործվել:

Ինչպես նշում է Mehr գործակալությունը, ծովահենները 11 մոտորանավակով հարձակվել են 150 000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա:

Սակայն Իրանի ռազմածովային ուժերը կանխել են հարձակումը: