ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա (տեսանյութ)

22:14 • 08.03.19

ԱՄՆ Միչիգան նահանգում ոչ մեծ չափսի ինքնաթիռը, որում երկու մարդ է գտնվել, արտակարգ վայրէջք է կատարել ճանապարհի վրա: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Ինքնաթիռում գտնվել են ավիակարգավար Սթիվ Չանթերը և նրա աշակերտը: Չանթերի խոսքով՝ երբ մեքենան օդում էր գտնվում, օդանավի շարժիչը սկսել է խափանվել: Դրանից հետո ավիակարգավարը իր ձեռքն է վերցրել ինքնաթիռի կառավարումը և վայրէջք է կատարել հենց մայրուղու վրա:

Նրա խոսքով՝ մոտակա օդանավակայան ինքնաթիռը չէր հասնի: Ճանապարհից մեքենան տեղափոխել են քարշակման տեխնիկայի օգնությամբ: